ՌԴ ՊՆ-ում պատմել են Լաչինի շրջանում տիրող իրա...
Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը փոխանցվել է Ադրբեջանին, իսկ Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները, երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
 
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ հանձնելու մասին:
 
«Դեկտեմբերի 1-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն, Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը փոխանցվել է ադրբեջանական կողմին՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո», - ասել է նա:
 
Սա երեք շրջաններից վերջինն էր, որոնք նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին:
 
«Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի միջանցքը՝ հինգ կիլոմետր լայնությամբ: Այն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մարդկանց անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր և քաղաքացիական մեքենաների տեղաշարժը», - ավելացրել է Կոնաշենկովը: