ՌԴ ՊՆ. Ստեփանակերտ է վերադարձել 475 փախստական

Եվս 475 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի մոտ 250 բնակիչ վերադարձել է իրենց տները, առաջին ինը ավտոբուսը ժամանել է Ստեփանակերտ՝ խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո:

«19 ավտոբուսից բաղկացած շարասյունով 475 մարդ վերադարձել է Ստեփանակերտ: Շարասյունն անցել է Երևան-Ստեփանակերտ երթուղով՝ ուղեկցվելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկներով, և հասել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուս զինվորականներն ապահովել են շփման գծի միջոցով ավտոբուսների անվտանգ տեղաշարժը: