Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին։ Ուկրաինայի տարածքից վերադարձվել է 300 ռուսաստանցի, Ռուսաստանի տարածքից՝ 300 ուկրաինացի զինվորական։
Պաշտպանության նախարարությունում ավելացրել են, որ «հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր» են ցուցաբերել ԱՄԷ-ն եւ ԱՄՆ-ը։
Ուկրաինական կողմը առայժմ փոխանակումը չի հաստատել։
Մարտի 5-ին Կիեւը եւ Մոսկվան գերիների փոխանակում են իրականացրել «200-ը 200-ով» բանաձեւով։ Նույն օրը ՌԴ նախագահի օգնական, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին տեղեկացրել էր, որ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում մարտի 5-6-ին նախատեսվում է յուրաքանչյուր կողմից 500 ռազմագերիների փոխանակում։



