ՌԴ ՊՆ-ն Եվրոպային նախազգուշացրել է Զապորոժիեի...

Ուկրաինացի զինվորականների կողմից Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծման պատճառով ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտանետումը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա։ Այս մասին,այսօր՝ հոկտեմբերի 24-ին, զգուշացրել է ՌԴ Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

Նա ընդգծել է, որ ի սկզբանե համաշխարհային հանրությունը անհանգստացած չէր ատոմակայանի գնդակոծությունից, քանի որ ԱՄՆ-ի փորձագետները գնահատել են ռադիացիայի տարածման վտանգը, երբ խոշոր տրամաչափի արկերը հարվածում են սպառված միջուկային վառելիքի տարաներին՝ ասելով, որ դա էական ազդեցություն չունի։

«Սակայն մեր (ռուս.-Խմբ.) փորձագետների կողմից իրականացված ռադիացիոն իրավիճակի զարգացման կանխատեսումը, որը հետագայում հաստատվեց եվրոպական համապատասխան գիտական ​​կազմակերպությունների կողմից, ցույց տվեց, որ ռադիոակտիվ նյութերի արտանետումը կազդի գրեթե ողջ Եվրոպայի վրա»,- ռադիացիոն անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ գեներալը։

Հոկտեմբերի 19-ին «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը վերահսկելի է, ռադիացիոն ֆոնը կարգին է։

Նա նշել է, որ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը մարդկության պատմության մեջ առաջինն է, որ գտնվում է մարտական ​​գոտում։