
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր անդրադարձավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի արդյունքներին և ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններին:
«Մեր բոլոր գործընկերների հետ մեր հարաբերություններն այս քննարկումների, հանդիպումների ընթացքում նոր պոզիտիվ լիցք կստանան միանշանակ: Կարող եմ ասել՝ ՌԴ նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում ենք ունեցել, ընդհանուր մոտ 3 ժամ քննարկել ենք մեր երկրների հարաբերությունների ամբողջ ծավալը: Կարծում եմ՝ երկուստեք այդ հանդիպումներից բավարարված ենք, գոհ ենք, գոհունակ ենք, մնում է՝ մեր պայմանավորվածությունները կառավարություններն ու քաղաքական թիմերը հետևողականորեն իրականացնեն»,- ասաց նա: