ՌԴ-ն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրակ...

Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների փոխանակում. երկու երկիր է վերադարձել 205-ական զինծառայող, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ փոխանակումըբհնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։

Գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին՝ Սուրբ Զատիկի զինադադարի օրը։ Այն ժամանակ Ռուսաստան էր վերադարձվել 246, Ուկրաինա՝ 246 զինծառայող։