
Ռուսաստանը շարունակում է կապ հաստատել ամերիկյան կողմի հետ, սակայն եվրոպացիների ու ուկրաինացիների հետ երկխոսություն չկա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկացիների հետ, մենք ոչ մի շփում չունենք եվրոպացիների, ոչ էլ ուկրաինացիների հետ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։