ՌԴ-ն պայքարում է հենց նեոնացիստների դեմ․ Պուտ...

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը պայքարում է հենց նեոնացիստների դեմ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը նշել է, որ Ուկրաինայում նեոնացիստները պատանդ են վերցրել օտարերկրյա քաղաքացիներին։

«Օբյեկտիվ տվյալներ կան ազգայնականների և ավազակների կողմից Ուկրաինայում բնակելի շենքերի տարածքում ծանր տեխնիկա տեղակայելու մասին:

Չինաստանի երկու քաղաքացի, ովքեր փորձել են լքել Խարկովը, վիրավորվել են նեոնացիստների կողմից»,- հայտարարել է ՌԴ նախագահը։