ՌԴ-ն պատրաստ է վիճելի հարցերը լուծել խաղաղ ճա...

Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն։

Նախագահն ընդգծել է, որ նոյեմբերի 19-ին Ուկրաինայի Զինված ուժերը 6 ATACMS հրթիռներով, իսկ նոյեմբերի 21-ին՝ «Storm Shadow» համակարգերով հարձակվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների թիրախների վրա։ Նա հավելել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հարձակումը, Բրյանսկում զոհեր կամ լուրջ ավերածություններ չկան, իսկ Կուրսկում զոհեր կան սպասարկող անձնակազմի շարքում

ՌԴ-ի նախագահը նշել է, որ Ռուսաստանին հարվածելու համար հեռահար զենքի կիրառումն անհնար է առանց այն երկրների մասնագետների, որտեղ դրանք արտադրվել են։ Նրա խոսքով, ուկրաինական հակամարտությունն այս հարձակումներից հետո ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր, սակայն նման զինատեսակների կիրառումը չի ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա։

Նա նաև հայտնել է, որ ՌԴ-ն հայելային կերպով կպատասխանի Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ- նման գործողություններին։