Ութ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն է բաշխվել, հայտնում է Ռուսական մարդասիրական առաքելությունը։
Բռնի տեղահանվածներին աջակցության ծրագիրն իրականացնում է «Եվրասիա» ընկերությունը «Ռուսական մարդասիրական առաքելության» հետ համատեղ՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի օժանդակությամբ։
Անցյալ հանգստյան օրերին կարիքավորներին ևս 513 ունիվերսալ փաթեթներ են փոխանցվել, այդ թվում՝ սնունդ և հիգիենայի պարագաներ։
«Օգնություն է տրամադրվել բնակչության ամենախոցելի խմբերին՝ I և II խմբերի հաշմանդամներին, միայնակ թոշակառուներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։



