«Ռուսաստանն այն երկիրն է, որ կարող է համապատասխան վճռականություն ունենալու դեպքում քայլեր գործադրել թե մեր գերիների ազատ արձակման, թե Արցախում մշակութային ժառանգության պահանության համար»,- ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց ՀԱԵ Արցախի թեմի թեմակալ խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր Արցախում հայ միջնադարյան մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման հետ մեկտեղ ոչնչացվում են նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ զինվորներին նվիրված հուշարձանները, որոնք գրեթե Արցախի ամեն մի գյուղում կան։
«Ռուսաստանը կարող է ի վերջո Ադրբեջանին հարցնել՝ ո՞ւր են Խորհրդային միության կրկնակի հերոս, Լենինգրադը պաշտպանած Նելսոն Ստեփանյանի կիսանդրիները Շուշիում, Ստեփանակերտում, ո՞ւր է ծովակալ Իսակովի հուշարձանը Ստեփանակերտում, որը մեծ ներդրում է ունեցել թե Լենինգրադի, թե Կովկասի պաշտպանությանը։
Խնդրում ենք, պահանջում ենք՝ անմիջական քայլեր ձեռնարկել, դա մեր ընդհանուր մշակութային ժառանգությունն է»,- ասաց Հովհաննիսյանը՝ ՌԴ դեսպանության դիմաց։
Մանրամասն՝ տեսանյութում։