ՌԴ-ն հաղթում է տնտեսական պատերազմում. The Gua...

Արևմտյան երկրները վաղ թե ուշ ստիպված կլինեն բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ հակառուսական պատժամիջոցների կողմնակի ազդեցությունները կարող են աշխարհը տանել մի շարք ճգնաժամերի։  Հայտնել է բրիտանական The Guardian թերթը։

 Ինչպես նշում է թերթը, «այժմ դժվար է հաշտվել Կրեմլի հետ փոխզիջման գաղափարի հետ, սակայն տնտեսական իրողությունները մի բան են ասում՝ վաղ թե ուշ Ռուսաստանի հետ ստիպված կլինեն բանակցել»։

 Որպես պատճառ՝ պարբերականն անվանում է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության դեմ Արևմուտքի տնտեսական պատերազմն ընթանում է ոչ այնպես, ինչպես նախատեսված էր, և կապված է մի շարք կողմնակի էֆեկտների հետ։ Մասնավորապես, հակառուսական սահմանափակումների պատճառով զարգացած երկրներն արդեն բախվում են տնտեսական անկման, ինչպես նաև «աճող գնաճի և գործազրկության» սպառնալիքին, գրում է The Guardian-ը։ Զարգացող երկրները շուտով կզգան վառելիքի, պարենային և ֆինանսական  ցնցումների համակցություն, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի արևմտյան վարկատուների նկատմամբ պարտավորությունների մի շարք թերացումների և լիամասշտաբ համաշխարհային պարտքային ճգնաժամի: