Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական Երեւանի հետ զանգվային լրատվության ոլորտում ունի մշակված համագործակցության մեխանիզմ, մասնավորապես՝ գործում է պրոֆիլային միջկառավարական համաձայնություն, պահպանվում է ակտիվ միջգերատեսչական երկխոսություն, կան շփումներ լրատվամիջոցների միջեւ։
Այս մասին Մոսկվայում հուլիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
«Անցած տարի կայացել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կոնսուլտացիաներ ԶԼՄ-ների հետ տարվող ինֆորմացիոն աշխատանքին վերաբերող հարցերի շուրջ, Երեւանում անցկացվել է հայ-ռուսական մեդիա ֆորում, կարծում ենք, որ հետագայում եւս մեր գործընկերների հետ կշարունակենք լուծել ծագած խնդիրները խիստ պրոֆեսիոնալ մոտեցմամբ»,- ասել է Նաստասինը։



