
Ռուսաստանը ոչ մի դեպքում չի աջակցի Ուկրաինայի տարածքում Եվրամիության զորքեր տեղակայելու գաղափարին. այս մասին, kp.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Գերատեսչության ղեկավարը չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին, անդրադարձել է Ուկրաինայում օտարերկրյա զորախմբի հնարավոր տեղակայման թեմային և ընդգծել, որ Ռուսաստանը դեմ է նման նախաձեռնություններին։ Մոսկվան կողմ չէ Ուկրաինայում ԵՄ զորքերի տեղակայմանը՝ ո՛չ «խաղաղապահների» հովանու ներքո, ո՛չ էլ որևէ այլ պատրվակով։
«Ռուսաստանը երբեք չի մասնակցի բանակցություններին, որտեղ քննարկվում է Ուկրաինայում եվրոպական զորքեր տեղակայելու գաղափարը», - ասել է Մատվիենկոն։