ՌԴ զինվորականներն ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում վերահսկողության տակ է վերցրել երկու գյուղ՝ Մաքսիմովկան և Անտոնովկան: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Մաքսիմովկան գտնվում է Վոլնովախա շրջանում՝ Դոնեցկ քաղաքից 35 կմ դեպի արևմուտք։ 2001 թվականի մարդահամարի արդյունքներով գյուղում բնակվում էր 793 մարդ։ Անտոնովկան գտնվում է Մարինսկի շրջանում՝ Դոնեցկից գրեթե 20 կմ հարավ-արևելք։ 2001 թվականին բնակչությունը 487 մարդ էր, գրում է rbc.ru-ն։
Վերջին օրերին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Դոնբասում ռուսական բանակի ակտիվ առաջխաղացման մասին։