ՌԴ-ն ակնկալում է, որ ստամբուլյան հանդիպումից...

Մոսկվան ակնկալում է, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում ԱԳ նախարարների մակարդակով կայացած հանդիպումից հետո «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) աշխատանքները կակտիվանան։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ամրապնդման համար: Մենք ակնկալում ենք, որ (Ստամբուլում) նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- նշել է նա Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։