
Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան զգուշացրել է` Ռուսաստանի Դաշնությունը պետք է պատրաստ լինի տնտեսությունում ցանկացած փոփոխության: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակումից:
«Ռուսաստանը պետք է պատրաստ լինի տնտեսական ցանկացած իրողության. պայմանները կարող են վատթարանալ, ուստի անհրաժեշտ է կառուցվածքային վերափոխում իրականացնել»,-ասել է ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան:
ՌԴ ԿԲ նախագահը, ելույթ ունենալով Պետդումայում, կոչ է արել սթափ նայել իրավիճակին և պատրաստ լինել տնտեսական ցանկացած իրողության:
«Մենք որպես երկիր պարտավոր ենք տնտեսության կառուցվածքային վերափոխում իրականացնել»,- ասել է նա: