ՌԴ կառավարությունը հայեցակարգային աջակցություն է հայտնել երեխա ունենալուց հրաժարվելու համար (այսպես կոչված՝ «չայլդֆրի») վարչական տույժեր նախատեսող օրինագծին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օրինագիծը նախատեսում է, որ այս կերպ պաշտպանություն կսահմանվի համացանցում, լրատվամիջոցներում, ֆիլմերում և գովազդներում երեխաներից հրաժարվելը խթանող տեղեկատվության տարածումից։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունն աջակցում է օրինագծին՝ պայմանով, որ այն կլրամշակվի»,- ասվում է եզրակացության մեջ։
Փաստաթուղթը բարելավումների կարիք ունի, ընդգծել է կառավարությունը: Մասնավորապես, պետք է հստակեցվի «երեխա ունենալուց հրաժարվելու» հասկացությունը։ Սա անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ կրոնական նկատառումներով, բժշկական պատճառներով կամ բռնաբարության դեպքում երեխա ունենալու մերժումն անհիմն քննադատվի որպես չայլդֆրիի քարոզչության դրսևորումը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով նախաձեռնությունը, կոչ է արել հրաժարվել այն ամենից, ինչը նվազեցնում է ծնելիությունը երկրում:



