Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել ՌԴ-ի և Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Փաստաթուղթը կհամապատասխանի միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքներին, չի ունենա որևէ առճակատողական բնույթ և ուղղված չի լինի որևէ երկրի դեմ, այլ ուղղված կլինի հյուսիսարևելյան Ասիայի տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովմանը», - պարզաբանել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։



