ՌԴ կառավարությունը բենզինի արտահանման սահմանափակում է մտցրել մինչեւ 2024թ. դեկտեմբերի 31-ը, տեղեկացրել է ՌԴ կառավարության թելեգրամ-ալիքը։
Նշվել է, որ այս որոշումն ընդունվել է վառելիքի շուկայում կայուն իրավիճակի աջակցման համար պահպանվող սեզոնային պահանջարկի եւ պլանային նորոգումների շրջանում, որոնք իրականացվում են նավթավերամշակման գործարաններում։
Տեղեկացվել է, որ սահմանափակումը չի տարածվելու մատակարարումների վրա միջազգային միջկառավարականա համաձայնագրերի շրջանակում, այդ թվում ԵԱՏՄ երկրների հետ, անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, միջազգային հումանիտար օգնության ցուցաբերման համար արտահանվող վառելիքի վրա։



