ՌԴ-ին և ՀՀ-ին կապում են պարտավորություններ ան...

ՌԴ-ին և ՀՀ-ին կապում են պարտավորություններ անվտանգության ոլորտում, ԵՄ-ն Երևանին այս ոլորտում ոչ մի շոշափելի այլընտրանք չի առաջարկում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյա Միխայիլ Կալուգինը

«Եվրոպական մասնագետները ձգտում են բառացիորեն ՌԴ-ից թշնամի կերտել, ստեղծում են կեղծ պատկերացում, թե իբր Մոսկվան դեմ է անկախ ՀՀ-ի կայացմանը: Բացի այդ եվրոպացիներն անհիմն կերպով մեղադրում են ՌԴ-ին հիբրիդային հարձակումների և ՀՀ-ի ներքին գործերին միջամտելու մեջ»,- ասել է Կալուգինը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը և Հայաստանը կապված են մի շարք համաձայնագրերով, որոնք «պաշտպանում են հանրապետության անվտանգությունը»։ «ՀԱՊԿ-ն մնում է այս ճարտարապետության կարևոր տարր։ Մեզ համար Երևանի կողմից կազմակերպությանը անդամակցության «սառեցումը» չի փոխում այդ պարտավորությունների էությունը։ Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է փոխարինել նման երաշխիքներին։ Ինչպես տեսանք, ԵՄ-ի կողմից Երևանում անցկացված գագաթնաժողովների ժամանակ ոչ ոք իրական այլընտրանք չառաջարկեց», – նշել է դիվանագետը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը, իր հերթին, «ոչ միայն առաջարկել է այն, ինչ կարող է, այլև տարիներ շարունակ փաստացի և արդյունավետորեն ապահովել է Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը»։

«Մենք Հայաստանի հիմնական հիմանական գործընկերն ենք։ 2025 թվականի վերջին նրա արտաքին առևտրաշրջանառության 36%-ը մեր երկրի հետ էր (մինչդեռ ԵՄ-ն կազմում էր մոտ 10%)։ Գյուղատնտեսական արտադրանքի 98%-ը և թունդ ալկոհոլային խմիչքների 78%-ը գնում է ռուսական շուկա։ Արտաքին առևտրային գործարքների 98%-ը կատարվում է ազգային արժույթներով։ Ռուսաստանը էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորն է։ Միևնույն ժամանակ, Հայաստանի համար կենսականորեն կարևոր ապրանքներն ու էներգետիկ ռեսուրսները մատակարարվում են շուկայական գներից զգալիորեն ցածր գներով», – եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գերատեսչության ղեկավարը։