Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մինչեւ օգոստոսի 31-ը պետք է երկարաձգի պարարտանյութերի որոշ տեսակների արտահանման սահմանափակումները՝ նախատեսելով այդ միջոցի հետագա երկարաձգման հնարավորությունը։ Համապատասխան կետը պարունակվում է չորեքշաբթի Կրեմլի կայքում հրապարակված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականների ցանկում։
«Ապահովել մինչեւ 2022 թվականի օգոստոսի 31-ը ՌԴ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ պարարտանյութերի որոշակի տեսակների արտահանման քանակական սահմանափակումների կիրառման ընթացակարգի երկարաձգումը՝ անհրաժեշտության դեպքում սույն կարգի (եռամսյակային) ժամկետի երկարաձգում նախատեսելով »,- ասված է կառավարությանն ուղղված հանձնարարականներից մեկում։
Երկրի ղեկավարն այս հարցի վերաբերյալ զեկույցի է սպասում մինչեւ մայիսի 31-ը, այնուհետեւ՝ եռամսյակը մեկ։