ՌԴ-ից ձուլակտորներով ոսկու արտահանման սահմանա...

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՌԴ-ից աֆինացված ոսկու ձուլակտորների արտահանման հատուկ կարգը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ ընդհանուր առմամբ արգելվում է Ռուսաստանից ավելի քան 100 գ ընդհանուր քաշով ձուլակտորների արտահանումը։

Սակայն արգելքը չի տարածվում ֆիզիկական անձանց վրա, որոնք մեկնում են Մոսկվայի ավիացիոն հանգույցի՝ «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո», ինչպես նաև Վլադիվոստոկի «Կնևիչի» օդանավակայանից, պայմանով, որ նրանք ունեն Հարգորոշման պալատի թույլտվությունը։

Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կկարողանան առանց սահմանափակումների ձուլակտորներ արտահանել Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գտնվող երկրներ, իսկ ԵԱՏՄ երկրներ մատակարարումները «կկապվեն» նույն այդ չորս օդանավակայաններին և Հարգորոշման պալատի թույլտվությանը։

Սահմանափակումը չի տարածվում վարկային կազմակերպությունների վրա։

Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմումով դիմել Հարգորոշման պալատ։