Թեհրանը և Մոսկվան որևէ խնդիր չունեն համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի կնքման հարցում, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Ջալալին։
Նրա խոսքով, համաձայնագիրն արդեն պատրաստ էր, բայց հետո այն հետաձգվեց նախագահ Ռաիսիի մահվան, իսկ հետո նոր կառավարության ձեւավորման պատճառով։ Այժմ իրանական կողմը Ռուսաստանի հետ աշխատում է նախագահ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվի շուրջ՝ ստորագրելու այս համաձայնագիրը։