ՌԴ-ի և Հս. Կորեայի միջև կամուրջ է կառուցվում

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև սկսվել է առաջին ավտոմոբիլային կամրջի շինարարությունը, հայտարարել են երկու երկրների պաշտոնյաները։ Նրանք բարձր են գնահատել  Տումաննայա սահմանային գետի վրայով կամրջի կառուցումը որպես կարևոր զարգացում, որն էլ ավելի կընդլայնի իրենց «բարգավաճող» հարաբերությունները։

«Սա իսկապես նշանակալից փուլ է ռուս-կորեական հարաբերությունների համար: Դրա կամրջի նշանակությունը շատ ավելին է, քան պարզապես ինժեներական խնդիրը», - ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնել է, որ կամուրջը կունենա մեկ կիլոմետր երկարություն, իսկ դրա կառուցումը ենթադրաբար կտևի մեկուկես տարի:

Երկու երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին նոր թափով են զարգանում, Հյուսիսային Կորեան Ռուսաստանին զինամթերք և զորքեր է մատակարարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար: