Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը կարող Է հրապարակվել արդեն հինգշաբթի կամ ուրբաթ օրը: Այդ մասին հայտնել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Այժմ ընթանում Է այն անձանց եւ սեկտորների ցուցակի լարված քննարկումը, որոնց վերաբերելու են պատժամիջոցները»,-նա լրագրողներին ասել Է ապրիլի 7-ին: «Այսօր երեկոյան, ամենաուշը վաղը»,-Բորելը պատասխանել Է այն հարցին, թե երբ կարող Է հրապարակվել պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: