ՌԴ ՀՕՊ միջոցները խոցել են 207 ուկրաինական անօ...

Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները Ռուսաստանի տարածքում խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին ապրիլի 16-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ միջոցներով որսացվել և ոչնչացվել են ինքնաթիռային տիպի 207 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ թիրախները խոցվել են Բելգորոդի, Սմոլենսկի, Կուրսկի, Բրյանսկի, Օրյոլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա։