ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում ս...

ԱՄՆ-ն վաղուց «չեմպիոն» է դարձել աշխարհի տարբեր մասերում սանձազերծված պատերազմների թվով եւ այլ պետությունների ինքնիշխանության խախտումներով: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

«Տեղին ու անտեղի Ժողովրդավարական կարգախոսներ հնչեցնելով՝ իրականում Վաշինգտոնը վաղուց արդեն չեմպիոն է դարձել պետությունների ինքնիշխանության խախտման, սանձազերծված պատերազմների ու հակամարտությունների թվի, այլ երկրների քաղաքացիների նկատմամբ կոպիտ ու անօրինական որսի առումով»,-ասել է նա «Российская газета»-ին տված հարցազրույցում։

«Եթե ԱՄՆ-ն իսկապես որոշի շարժվել դեպի ժողովրդավարություն եւ դադարի նվաստացնել իր դաշնակից վասալներին, մենք դա միայն կողջունենք»,-հավելել է նա։