Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսեւորել, արտաքին ուժերի միջամտություն թույլ չտալ եւ գործնականորեն աշխատել հրադադարի, լարվածության ապաէսկալացիայի եւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շաբաթվա ընթացքում իրադրությունը շարունակել է լարված մնալ, կողմերի մարտական բախումների ամբողջ շփման գծում նկատվել են փոխադարձ գնդակոծություններ, թիրախավորվել են նաեւ քաղաքացիական օբյեկտները։ Մենք կողմերին կոչ ենք անում դրսեւորել ծայրահեղ զսպվածություն, զերծ մնալ քաղաքացիական բնակչությանը հարվածելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն։ Անհրաժեշտ է գործնականորեն աշխատել հրադադարի, լարվածության ապաէսկալացիայի եւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ՝ հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։



