«Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը, որոշակի առաջընթաց արդեն իսկ գրանցվել է»,- NEWS.ru-ին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
Նրա խոսքով, կողմերին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ։
«Հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ խմբի (Ռուսաստանի,Ադրբեջանիև Հայաստանի համանախագահությամբ) հանդիպման արդյունքներով, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում համանախագահների շփումների արդյունքներով՝ որոշ առաջընթաց է արձանագրվել, հնարավոր է եղել մոտեցնել կողմերի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ։
Ինչպես հայտնի է, քննարկվում է նաև տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության մեկնարկը՝ ի շահ Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների»,- պարզաբանել է Զայցևը։
Դիվանագետի խոսքով, աշխատանքի արդյունքների մասին համանախագահները պայմանավորվածություններ ձեռք բերելուց առանձին կտեղեկացնեն։