Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն մտահոգիչ ազդանշան է անվանել Թեհրանի տեսադիտարկման համակարգերում ներդրված ծրագրերի օգտագործումն Իրանի ղեկավարությանը վերացնելու համար։
«Ակնհայտ մտահոգիչ ազդանշան է ամերիկա-իսրայելական դաշինքի կողմից վերջերս Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների վերացումը։ Զոհերի գտնվելու վայրի կոորդինատները ստացվել են, այդ թվում՝ Թեհրանի տեսադիտարկման համակարգերում ծրագրային «ներդիրների» միջոցով»,- հայտարարել է Բորտնիկովը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ կախվածությունը արևմտյան տեխնոլոգիական հարթակներից «զգալի խոցելիություն է ստեղծում ՆԱՏՕ-ի առաջատար երկրների և նրանց դաշնակիցների հատուկ ծառայությունների կողմից կիբերհարձակումների նկատմամբ»։



