Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպե...
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին ազատել պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվեց «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Գևորգյանին աշխատանքի համար։
 
«Շնորհակալություն վստահության համար։ Իմ աշխատանքով կարդարացնեմ ձեր վստահությունը` ի շահ մեր ժողովրդի»,–ասաց Պետրոսյանը։