ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Ռուբենի Զաքարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասված է հրամանագրում: