Ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել Սուդանում

Աֆրիկյան Սուդան պետությունում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։ Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը։ Ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել նախորդ գիշեր, որի արդյունքում զինվորականները ձերբակալել են բարձրաստիճան պաշտոնյանների, այդ թվում՝ գործադիր մարմնի անդամներին։  BBC-ն էլ հայտնում է, որ Սուդանի վարչապետ Աբդալա Համդոկը չի ցանկացել աջակցել զինվորականների գործողություններին եւ այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Ըստ մեկ այլ լրատվամիջոցի՝  երկրի  ռազմական ուժերն առավոտյան գրավել են նաև Պետական հեռուստաընկերության շենքը իսկ աշխատակիցները ձերբակալվել են։ Երբ հայտարարվել է հեղաշրջման մասին, Խարթումում բողոքի ակցիաներ են սկիզբ առել․ մասնակիցները այդ միջոցով պահանջել են վերականգնել երկրի օրինական իշխանությունը։