Ռազմական գերազանցություն ունեցող խոշոր երկրնե...

Խոշոր երկրները չպետք է կամայականորեն հարձակվեն այլ երկրների վրա՝ հիմնվելով իրենց ռազմական գերազանցության վրա: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Աշխարհը չպետք է վերադառնա «ջունգլիների օրենքին»,- Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Վան Ին:

Նա հավելել է, որ Չինաստանը հույս ունի, որ Ֆրանսիան կաշխատի Չինաստանի հետ՝ Մերձավոր Արևելքում լարվածության մեղմացման ուղղությամբ իրավիճակի զարգացմանը նպաստելու համար՝ համատեղ պահպանելով միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը: