Ռազմագերիներին վերադարձնելու հարցը պետք է լու...

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ կարեւորել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարումը:

«Հենց դա թույլ կտա կայունություն ապահովել տարածաշրջանում», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ Բաքվում:

Լավրովը նաև հայտարարել Է, որ հայկական կողմը պատրաստ է Բաքվին հանձնել Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզը:

«Այդ հարցը եւ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը պետք է լուծվեն առանց նախապայմանների», - ընդգծել Է նա: