Ռազմագերիների ազատ արձակման պահանջով բողոքի ա...

Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ ավարտվեց։ Նշենք, որ քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակից քայլերթով քիչ առաջ գնացել էին ԱԳՆ շենքի մոտ, հանդես եկել հայտարարությամբ, այնուհետև շարժվել ՌԴ դեսպանատան մոտ։

Նրանք պահանջում են COP-29 համաժողովին մասնակցող պատվիրակներին` ճնշում գործադրել Բաքվի վրա` ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։ Ակցիային մասնակցում են նաև ընդդիմադիր պատգամավորները, որոնք նշում են՝ հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը պետք է դրվի բանակցային սեղանին։

Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ Միրզոյանը պետք պայման դնի COP29-ում Բաքվի առջև՝ ազատել խոշտանգվող հայ ռազմագերիներին․ «Ալիևի բռնապետ ռեժիմն իրականացնում է խոշտանգումներ։ Բազմաթիվ իրավապաշտպաններ խոսում են այն մասին, որ մեր հայրենակիցները ենթարկվում են խոշտանգման Բաքվի բանտերում, և լռության են մատնվում Հայաստանի կողմից։ Սա ամբողջ աշխարհի 10 միլիոն հայի խնդիրն է»,- նշեց Աննա Գրիգորյանը։