Ռաիսի. Պաղեստինցիների վրա արձակված ամերիկա-իս...

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին խստորեն դատապարտել է Գազա քաղաքի հիվանդանոցի վրա Իսրայելի դաժան հարձակումըորի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվելհայտնում է Mehr-ը։

«Գազայի հատվածի Ալ-Ահլի բապտիստական ​​հիվանդանոցում վիրավոր պաղեստինցիների գլխին ընկած ամերիկա-իսրայելական ռումբերի կրակը շուտով կկլանի սիոնիստներին», - գրել է Ռաիսին X-ի գրառման մեջ: «Որեւէ ազիվ մարդու լռությունն անընդունելի է այս պատերազմական հանցագործության առջև», - ավելացրել է Ռաիսին՝ ասելովոր Իսլամական Հանրապետությունը չորեքշաբթի հրապարակային սգո օր է հայտարարել ողբերգության համար:

Առնվազն 800 խաղաղ բնակիչհիմնականում կանայք և երեխաներզոհվել են պաշարված Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքով։ Զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինելքանի որ «հարյուրավոր զոհեր դեռ մնում են փլատակների տակ: