Քուվեյթը դատապարտում է Իրանի հարձակումն ԱՄՆ դ...

Քուվեյթը դատապարտում է Իրանի հարձակումն ԱՄՆ դեսպանության շենքի վրա իր մայրաքաղաքում և վերահաստատում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու իրավունքը՝  անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար: Այս մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտում է Իրանի դաժան հարձակումը Քուվեյթում ԱՄՆ դեսպանության շենքի վրա…. Նախարարությունը կրկին հաստատում է Քուվեյթի Պետության իրավունքը՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն իր անվտանգության, տարածքային ամբողջականության, քաղաքացիների և բնակիչների պաշտպանության համար», - ընդգծվում է տեքստում, որը հրապարակվել է X-ում:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան նույնպես դատապարտել էր Իրանի հարձակումն Էր Ռիադում ԱՄՆ դեսպանության շենքի վրա։