Քուվեյթի միջազգային օդանավակայանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով, որի հետևանքով վնասվել են վառելիքի բաքերը։ Այս մասին ասվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ։
«Քուվեյթի միջազգային օդանավակայանում գտնվող Քուվեյթի ինքնաթիռների լիցքավորման ընկերությանը (KAFCO) պատկանող վառելիքի բաքերը հարձակման են ենթարկվել, որի հետևանքով օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել», — ասվում է հայտարարության մեջ։
Դրանում նաև նշվում է, որ արտակարգ ծառայությունները անմիջապես սկսել են արձագանքել միջադեպին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վնասը միայն նյութական է, և զոհեր չկան։



