Քուվեյթի իշխանությունները էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են մտցրել երկրի մի քանի շրջաններում, քանի որ էներգետիկ ենթակառուցվածքը չի դիմանում ծայրահեղ շոգի պատճառով ավելացած ծանրաբեռնվածությանը։
Էլեկտրաէներգետիկայի, ջրային ռեսուրսների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների նախարարությունը չորեքշաբթի հայտնել է, որ անջատումները տեւելու են օրական մեկ-երկու ժամ։ Գերատեսչությունը կոչ է արել բաժանորդներին սահմանափակել էլեկտրաէներգիայի սպառումը գերլարված ժամերին։ Հաջորդ օրը նախարարությունը ծանուցում է տարածել, որում նշված է մայրաքաղաքի եւ բնակավայրերի շրջանների ցուցակը, որոնց համար մտցվում են հովհարային անջատումներ տեղի ժամանակով ժամը 11.00-ից մինչեւ 17.00 ընթացքում։ Ցուցակում նշված է մոտ 60 շրջան, որոնց մեծ մասը գտնվում է երկրի մայրաքաղաքում։