Պեսկով․ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կբարդացնեն Ո...

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ռուսաստանի նավթագազային արտահանման սահմանափակումների մասին օրենքի հաստատումը, որը մամուլում բնութագրվել է որպես «դժոխային պատժամիջոցներ», ոչ բարեկամական ակցիա է։ Այսպիսի բնութագիր է տվել ճեպազրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա վերաբերում է ոչ բարեկամական գործողություններին»,- նշել է նա։

Պեսոկվը նշել է, որ Ռուսաստանի նավթագազային արտահանման դեմ «դժոխային պատժամիջոցները» ուժի մեջ մտնելու դեպքում միայն կբարդացնեն Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնումը։

«Իհարկե, ԱՄՆ-ի կողմից որևէ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումն անպայմանորեն կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնման ջանքերը», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավաքել էր անհրաժեշտ թվով ձայներ հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի հեղինակած՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին սենատական ​​օրինագծի տարբերակին հավանություն տալու համար, վերջնական փաստաթուղթը կուղղվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։