Քուրդիստանի աշխատավորական կուսակցության լուծա...

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ, PKK) և թուրքական պետության միջև զինված հակամարտության դադարեցումը կնպաստի ողջ տարածաշրջանի կայունությանը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ աշ-Շեյբանին։ «Ցանկանում եմ շնորհավորել Թուրքիային ՔԱԿ-ի հետ այսօր հայտարարված հրադադարի կապակցությամբ; Դա կնպաստի ողջ տարածաշրջանի կայունությանը», - ասել է Սիրիայի արտգործնախարարը Թուրքիայի և Հորդանանի իր պաշտոնակիցներ Հաքան Ֆիդանի և Այման աս-Սաֆադիի հետ եռակողմ հանդիպումից հետո։

Ավելի վաղ ՔԱԿ-ը համագումարի արդյունքներով որոշել էր ինքնալուծարվել և դադարեցնել զինված պայքարը Թուրքիայի հետ 47 տարվա առճակատումից հետո։ Ըստ տարածված հաղորդագրության՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կուսակցությունն այժմ շարժվում է դեպի պայքարի ժողովրդավարական մեթոդներ։

Փետրվարի վերջին ՔԱԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ բանտարկություն է կրում Թուրքիայում, կոչ արեց կուսակցության հետ կապված բոլոր կազմավորումներին վայր դնել զենքերը, դադարեցնել հակամարտությունը Անկարայի հետ և լուծարել ՔԱԿ-ը։