Քրեական գործ է հարուցվել. Գագիկ Խաչատրյանը կձ...

«Գագիկ Խաչատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեկան դիրքի չարաշահման հիմքով: Իր պաշտոնավարման տարիների մասին է, հիմա չեմ կարող հստակեցնել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հաստատելով լուրը, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում:

Վանեցյանը նշեց՝ Գագիկ Խաչատրյանը դեռևս չի ձերբակալվել: