Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը առաջին անգա...

Առաջին անգամ մեր հանրապետությունում գործնական քայլերի վրա է դրվում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արդարադատության նախարարության Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանը՝  անդրադառնալով կառավարության ընդունած քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնելու օրինագծին:

«Պետական մակարդակով դրսևորվում է քաղաքական կամք՝ զրո հանդուրժողականություն ցուցաբերել քրեական ենթամշակույթ կրողների նկատմամբ: Քրեականացումը բավարար պայման չէ, որ կարողանանք ասել, որ հաջողել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարը: Այս օրինագիծը ոչ թե բավարար է, այլ այն պետք է ունենալ քաղաքացիական հասարակությունում, որ նման խմբավորումների դեմ պայքար մղենք», - ասաց Սարգսյանը:

Իր հերթին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն էլ  իրատեսական չհամարեց օրինագծի կյանքի կոչումը, քանի դեռ չեն ավարտվել դատաիրավական փոփոխությունները: