
Հայաստանի քրդական համայնքը բողոքի ակցիա իրականացրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Բողոքի ցույցին մասնակցում էին նաև Սիրիայից, Իրաքից ժամանած քրդեր, որոնք պահանջում էին ԱՄՆ-ից` ստիպել Թուրքիային «հետ կանգնել այդ ցեղասպան գործողությունից»: Նրանք իրենց հետ են բերել դրոշներ, կարգախոսներով պաստառներ: