Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միև...

Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հարաբերությունների ունենք Հայաստանի հետ, այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ՝ բարդ՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանին, Անկախ Պետությունների Համագործակցության որոշ այլ անդամներից հետո, կրկին իրենով անել, խզել Հայաստանի թե՛ փոխշահավետ տնտեսական ու առևտրային, թե՛ ներդրումային կապերը ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ»,- ասել է նա: