ԱՄՆ իշխանություններն ամբողջությամբ մերժել են հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը, որը բաղկացած է 14 կետից: Այս մասին հայտնում է Tehran Times-ը։
Հաղորդվում է, որ Թեհրանը Վաշինգթոնից պատասխան է ստացել իր առաջարկին, ըստ որի ԱՄՆ-ն մերժել Է Իրանի բոլոր առաջարկները և հավատարիմ է մնացել ճնշումների իր քաղաքականությանը, հատկապես Իրանի միջուկային ծրագրի հարցում: Լրատվամիջոցը նշում է, որ եթե Վաշինգթոնն ընդուներ Իսլամական Հանրապետության առաջարկները, ապա Թեհրանը պատրաստ էր սկսել բանակցությունների երկրորդ փուլը՝ ներառելով միջուկային հարցերը։
Նշենք, որ մայիսի 10-ին Իրանը Պակիստանին էր փոխանցել հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկների պատասխանը: The Wall Street Journal-ի աղբյուրների տվյալներով՝ Թեհրանը հրաժարվել էր իր միջուկային օբյեկտների ապամոնտաժումից, ինչը պնդում Է Վաշինգթոնը: Նաև նշվել էր, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համաձայնել ուրանի հարստացման դադարեցմանը, բայց ոչ 20 տարով, ինչը պահանջում է ԱՄՆ-ն։



