ՔՊ-ում դժգոհում են Փաշինյանից․ նա կամ վախենու...

Անդրանիկ Քոչարյանի շուրջ հերթական աղմկալի պատմությունից հետո վերջինիս անպատիժ մնալը կրքեր է թեժացրել ՔՊ-ում։ Իշխանական կուսակցությունում շատ պատգամավորներ հասկացել են, որ իրենք բառիս ուղիղ իմաստով ուսապարկ են Նիկոլ Փաշինյանի համար։ Ժողովրդավարական կառավարումից խոսողները ամիսներ շարունակ չեն կարողանում պատժել մի պատգամավորի, որն անցել է բոլոր կարմիր գծերը, անգամ սեփական թիմակիցների նկատմամբ։

ՔՊ-ում խոսում են, որ իշխանության ներսում այլևս չկան կանոններ, որոնց ենթարկվում են բոլորը՝ մեկին թույլատրված է ամեն բան, իսկ ուրիշների համար արգելված է անգամ ազատ շնչել, եթե շեֆը թույլ չի տվել։ Իշխանական թիմի ներսում համոզմունք է ձևավորվել, որ սեփական դիրքը պահելու երկու ճանապարհ կա՝ կամ պետք է լինել Փաշինյանի բացարձակ կամակատարը, կամ պետք է Փաշինյանը վախենա քեզանից։

Փաշինյանին շատերը վախի մեջ պահելու հնարավորություն չունեն, ու նրանց համար սեփական դիրքը պահելու միակ շանսը մնում է ստրուկի պես ենթակա ապրելը։