Եզրակացությունը մեկն է, որ մինչև չունենանք այլընտրանք՝ նորմալ աշխատող տրանսպորտ, դեռ չպետք է սահմանափակումներ մտցնենք՝ առավել ևս նման տիպի գումարային սահմանափակում՝ ով հարուստ է, կարող է կանգնել, ով ոչ՝ ոչ:
Այս մասին «Կարմիր գծերի թանկացումից առաջ և հետո․ ի՞նչ է փոխվել Երևանի փոքր Կենտրոնում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Նրա խոսքով մեքենան կայանելը անհրաժեշտություն է, ոչ թե շքեղություն:



